գլխավոր Իրադարձային Մոնրեալում հայերը բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի

Մոնրեալում հայերը բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի

Կանադական CTV News-ը գրում է. Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Մոնրեալում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել․ ցույցի մասնակիցները Կանադային կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և դատապարտել թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած ագրեսիան:

Ինչպես նշում է աղբյուրը, սպասվում է, որ այսօր Մոնրեալի քաղաքապետ Վալերի Պլանտը հանդես կգա հակամարտության վերաբերյան հայտարարությամբ։