գլխավոր Քաղաքականություն Արցախցիները անխափան կարող են ստանալ նպաստներն ու թոշակները

Արցախցիները անխափան կարող են ստանալ նպաստներն ու թոշակները

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ից Հայաստանի Հանրապետությունում, հոկտեմբերի 17-ից նաև Արցախի Հանրապետությունում սկսվել են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները։ Հայաստանում գտնվող մեր քաղաքացիները կարող են իրենց կենսաթոշկներն ու նպաստները ստանալ Հայ Փոստի մասնաճյուղերում, իսկ Արցախի Հանրապետության տարածքում՝ Արցախ փոստի բաժանմունքներում: Կենսաթոշակ և նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով՝ անձնագրով և, առկայության դեպքում, նույնականացման քարտով ներկայանալ: Վճարումները իրականացվում են անկախ կենսաթոշակառուի կամ նպաստառուի հաշվառման վայրի։ Այս պահին՝ ընդհանուր կենսաթոշակառուների մոտ 53 տոկոսն արդեն ստացել է համապատասխան կենսաթոշակներն ու նպաստները: