գլխավոր Քաղաքականություն Սակրավորները շարունակում են մաքրել Ստեփանակերը չպայթած արկերից

Սակրավորները շարունակում են մաքրել Ստեփանակերը չպայթած արկերից

Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ մայրաքաղաք Ստեփանակերտում սակրավորները շարունակում են վնասազերծել չպայթած ռումբերը։

«Սակրավորական ջոկատներն այժմ աշխատում են մի քանի ուղղություններով: Տեսանելի վայրերում քաղաքն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից: Այժմ աշխատանքներն ընթանում են՝ ըստ բնակիչների կանչերի»,– նշված է հայտարարության մեջ։

Տեղեկացվում է նաև, որ Արցախի պարետ Կարեն Սարգսյանը շրջայց է կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նշենք, որ հոկտեմբերի 13–ի դրությամբ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերել ու վնասազերծել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։