գլխավոր Իրադարձային Երևանի ավտոտեխսպասարկման կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ

Երևանի ավտոտեխսպասարկման կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ

Հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։