գլխավոր Իրադարձային Սյունիքի մարզում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե...

Սյունիքի մարզում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին. 18-ամյա վարորդը տեղում մահացել է. ուղևորների վիճակը ծայրահեղ ծանր է

Հունիսի 23-ին, ժամը 22:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota Hilux» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Զ., ծնված 2004 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ռ. Ս.-ն (ծնված 2006 թ․) և Վ. Վ.-ն (ծնված 2003 թ․)՝ տեղափոխվել Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: