գլխավոր Ժամանց Ներկայացվել է Քեմբրիջի դուքսի և դքսուհու առաջին պաշտոնական համատեղ կտավը (լուսանկարներ)

Ներկայացվել է Քեմբրիջի դուքսի և դքսուհու առաջին պաշտոնական համատեղ կտավը (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայում հրապարակվել է Քեմբրիջի դուքսի և դքսուհու առաջին պաշտոնական համատեղ կտավը, որի բացումը կայացել է թագավորկան զույգի՝ Քեմբրիջշիր կատարած այցի ժամանակ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, ամուսիններն այցելել են  Քեմբրիջի համալսարանի Ֆիցուիլյամ թանգարան, որտեղ առաջին անգամ հանրությանը ներկայացվել է նրանց կտավը:

Դրանում դքսուհի Քեյթ Միդլթոնը կրում է 1595 ֆունտ ստերլինգ արժողությամբ The Vampire’s Wife զմրուխտյա զգեստ, որը համադրել է 875 ֆունտ ստերլինգ արժողությամբ Manolo Blahnik բարձրակրունկներով: Մինչդեռ արքայազն Ուիլյամը կոստյումով է:

Կտավի հեղինակը Ջեյմի Քորեթն է՝ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի դիմանակարիչներից մեկը:

«Այն բավականին մեծ է, բայց հրաշալի է»,- մեկնաբանել է արքայազն Ուիլյամը: