գլխավոր Աշխարհ Սա եզակի և պատմական պահ է. Զելենսկին մեկնաբանել է Ուկրաինային ԵՄ-ին անդամակցության...

Սա եզակի և պատմական պահ է. Զելենսկին մեկնաբանել է Ուկրաինային ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է ԵՄ երկրների ղեկավարների որոշումը՝ Ուկրաինային միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

«Սա եզակի և պատմական պահ է Ուկրաինայի և Եվրամիության հարաբերություններում»,- գրել է նա Twitter-ում։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհուրդը հինգշաբթի՝ հունիսի 23-ի երեկոյան, Ուկրաինային շնորհել է Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ Այս որոշումը Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ միաձայն պաշտպանել են ԵՄ բոլոր առաջնորդները։ Այս մասին Twitter-ում հայտնել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը։

Նույն կարգավիճակը ստացել է Մոլդովան։

«Եվրախորհուրդը թեկնածու երկրի կարգավիճակ շնորհեց Ուկրաինային և Մոլդովային: Պատմական պահ և հույսի ազդանշան ուկրաինացի ժողովրդին»,- գրել է Բեթելը: