գլխավոր Քաղաքականություն Մենք լսել ենք վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը՝ բանակցել այս թեմայով. Լավրովը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների...

Մենք լսել ենք վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը՝ բանակցել այս թեմայով. Լավրովը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին, գրում է  «Ազեր Թաջ» գործակալությունը:

«Դուք նշեցիք հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի, ապագա պայմանագրի դրույթների մասին, որոնք փոխանցել եք։ Ի դեպ, մենք լսել ենք հայկական կողմի՝ վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը՝ բանակցել այս թեմայով։ Այստեղ նույնպես պատրաստ ենք օգնություն ցուցաբերել՝ Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ»,- ասել է Լավրովը: