գլխավոր Աշխարհ Ուկրաինացի զինվորականները գերի են հանձնվում Լիսիչանսկի և Սևերոդոնեցկի մոտ

Ուկրաինացի զինվորականները գերի են հանձնվում Լիսիչանսկի և Սևերոդոնեցկի մոտ

ԼԺՀ միլիցիայի ներկայացուցչի խոսքով՝ իրեն հայտնի է 10 հոգանոց երկու հանձնված խմբերի մասին։

Ուկրաինացի զինվորականները գերի են հանձնվում Լիսիչանսկի և Սևերոդոնեցկի մոտ։ Տեղեկությունն Առաջին ալիքի եթերում հայտնել է ԼԺՀ ժողովրդական միլիցիայի փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն։

«Այժմ ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես լոկալ, այնպես էլ զանգվածաբար ուկրաինացի զինվորականները գերի հանձնումը։ Դա վերաբերում է նաև Լիսիչանսկի-Սևերոդոնեցկի խմբավորմանը», – ասել է նա։

Մարոչկոն նշել է, որ հանձնվում են ինչպես աջ արմատական ուժերի ներկայացուցիչները, այնպես էլ սովորական զինվորականները:«Ժամը 16:00-ի դրությամբ ինձ տեղեկացրել են 10 հոգանոց գերեվարված երկու նման խմբերի մասին», – ավելացրել է Մարոչկոն:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 120-րդ օրը։