գլխավոր Հասարակություն Հեռուստաալիքների հեռարձակումը խափանվել էր հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով. աղբյուր

Հեռուստաալիքների հեռարձակումը խափանվել էր հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով. աղբյուր

Հունիսի 23-ի երեկոյան Հայաստանում հեռուստաալիքների հեռարձակման խափանում էր տեղի ունեցել:  «Արմենպրես»-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ այն տեղի էր ունեցել հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով:

Հոսանքազրկվել էր ամբողջ հանրային մուլտիպլեքսը և այն ռադիոընկերությունները, որոնց ալեհավաքները գտնվում  են հեռուստաաշտարակում:

Այս պահին հեռարձակումը վերականգնվել է: