գլխավոր Քաղաքականություն Ալիևը հույս է հայտնել, որ Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված «ջանքերը» դրական...

Ալիևը հույս է հայտնել, որ Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված «ջանքերը» դրական կընդունվեն» Երևանի կողմից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի, փոխանցում է Lenta.ru-ի թղթակիցը:

Նա ասել է, որ Բաքուն պատրաստ է լուծել Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման հետ կապված հարցերը։ Ալիևը հույս է հայտնել, որ այդ «ջանքերը» (չակերտները՝ Tert.am) դրական կընդունվեն» Երևանի կողմից։

Նշենք, որ Լավրովը հանդիպմանն ասել էր, որ Մոսկվան պատրաստ է աջակցել ընդհանուր սահմանի հստակեցման հարցում Բաքվի և Երևանի աշխատանքին և ունի կոնկրետ առաջարկներ այս առնչությամբ։ 

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը կարող է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են երկու կողմերի կողմից՝ սահմանազատման և սահմանագծման համար։

Նա նաև խոստացել է հասնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման՝ նշելով այս ուղղությամբ առաջընթացը։

«Մենք ընդհանուր ըմբռնում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ հարցում խորհրդակցում է Հայաստանի հետ։