
Բրիտանացի, լեհ ու շվեդ գիտնականները մշակել են քաղցկեղի բուժման նոր մեթոդ, որը կարող է բեկումնային լինել։ Ինչպես գրում է The Guardian-ը, նոր թերապիան թույլ է տալիս ոչնչացնել քաղցկեղի անգամ միկրոսկոպիկ բջիջները։
Պարբերականի տվյալներով՝ լուսային թերապիայի մեթոդը թույլ կտա վիրաբույժներին ավելի արդյունավետ կերպով ոչնչացնել հիվանդության առաջացրած մետաստազները։
Ֆոտոիմունոթերապիայի նոր տեսակի մշակման աշխատանքներին իրականացրել է երեք երկրների ինժեներներից, ֆիզիկոսներից, նյարդավիրաբույժներից, կենսաբաններից ու իմունաբաններից բաղկացած խումբը։
Փորձագետների կարծիքով՝ այս տեխնոլոգիան կարող է դառնալ ամբողջ աշխարհում քաղցկեղի բուժման հինգերորդ ամենատարածված մեթոդը վիրահատությունից, քիմիաթերապիայից, ճառագայթային թերապիայից ու իմունոթերապիայից հետո։