գլխավոր Շոուբիզնես Հայտնի են Շատունովի կյանքի վերջին ժամերի մանրամասները

Հայտնի են Շատունովի կյանքի վերջին ժամերի մանրամասները

Ռուս երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը մահացել է 48 տարեկանում։ Երաժիշտը կյանքի վերջին ժամերն անց է կացրել ընկերների հետ Մերձմոսկվայում՝ բնության գրկում, հայտնում է տելեգրամյան «Mash» ալիքը։

Հունիսի 22-ի առավոտյան նա ընկերների հետ ձկնոսության է գնացել։ Երաժիշտը նրանց հետ գարեջուր է խմել ու խեցգետին կերել, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Շատունովը գանգատվել է սրտի հատվածում ցավերից։ Տանը դեղ չի եղել, եւ ընկերները նրան շրջանային հիվանդանոց են տարել, ուր ախտորոշվել է միոկարդի ինֆարկտ։

Երաժիշտը մահացել է Դոմոդեդովսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում բժիշկների՝ նրան վերակենդանացնելու փորձերից հետո։