գլխավոր Սպորտ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ձգձգվում է, նա կներկայացվի գալիք շաբաթ

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ձգձգվում է, նա կներկայացվի գալիք շաբաթ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ նոր ակումբ տեղափոխությունը հետաձգվում է:

Ինչպես գրում է La Gazzetta dello Sport-ը հայ կիսապաշտպանի տեղափոխությունը երկարում է, քանի որ մինչ հունիսի 30-ը Մխիթարյանը լինելու է «Ռոմա»-ի ֆուտբոլիստ: Հայ ֆուտբոլիստը պաշտոնապես կներկայացվի գալիք շաբաթ: Մխիթարյանը հունիսի 22-ին արդեն իսկ անցել է նոր ակումբ տեղափոխվելու հետ կապված բուժզննումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանի աշխատավարձը հավելավճարներով կկազմի մոտ 4,2 միլիոն եվրո: «Ինտերի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: