գլխավոր Իրադարձային Լոռու մարզում փորձել են թալանել հայտնի բանկերից մեկի տեղի մասնաճյուղը, քանդել են...

Լոռու մարզում փորձել են թալանել հայտնի բանկերից մեկի տեղի մասնաճյուղը, քանդել են առաստաղը, մուտք գործել դրամապահոցի սենյակ, բայց միացել է ազդանշանը. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնի ծառայողը ահազանգել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ Ալավերդ քաղաքում Հայաստանում գործող բանկերից մեկի՝ «Թումանյան» մասնաճյուղի  անվտանգության ահազանգման համակարգը միացել է։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ անձը կամ անձինք բանկի մուտքի դուռը բացել են դրսի հատվածից և դրամապահոցի համար նախատեսված սենյակում քանդել են առաստաղը։

Տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ 30 սմ տրամագծով քանդել են և մուտք գործել դրամապահոցի սենյակ,  փորձել մետաղյա լիգանման առարկայով բացել դրամապահոցի դուռը։ Հավանաբար, երբ զգացել են, որ միացել է ազդանշանը, ոչինչ չգողանալով՝ դիմել են փախուստի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։