գլխավոր Իրադարձային Փրկարարները գտել են Պարզ լճից Գոշ գյուղ տանող ճանապարհին Ֆրանսիայի մոլորված քաղաքացիներին

Փրկարարները գտել են Պարզ լճից Գոշ գյուղ տանող ճանապարհին Ֆրանսիայի մոլորված քաղաքացիներին

Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին:

Հունիսի 23-ին, ժամը 11:55-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող ճանապարհին` անտառում, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ են մոլորվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։