գլխավոր Իրադարձային Ռուսական ՀՕՊ–ը մեկ օրվա ընթացքում խոցել է ուկրաինական 21 ԱԹՍ և 1...

Ռուսական ՀՕՊ–ը մեկ օրվա ընթացքում խոցել է ուկրաինական 21 ԱԹՍ և 1 «Տոչկա–Ու». ՌԴ ՊՆ

 Մեկ օրվա ընթացքում ռուսական ՀՕՊ համակարգերը ուկրաինական 21 անօդաչու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 22 արկ և «Տոչկա–Ու» համալիրի 1 հրթիռ են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։Բացի այդ, ռուսական ՀՕՊ–ը «Տոչկա–Ու» համալիրի հրթիռ է որսացել Խարկովի մարզի Պեսկի–Ռադկովսկիե շրջանում և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 22 արկ ԴԺՀ–ում, Խարկովի մարզում և Զմեինի կղզու վրա։«Հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են կառավարման 26 կետ, 364 շրջաններում ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ–ի կենդանի ուժ և զինտեխնիկա, ինչպես նաև 58 շրջաններում ուկրաինական հրետանու ստորաբաժանումներ, այդ թվում Մ-777 155-մմ հաուբիցների դասակ Կուբանսկի կղզում և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի դասակ ԴԺՀ–ի Նովոպոկրովսկոյե շրջանում։ Նիկոլաևի մարզում ոչնչացվել է անօդաչուների կառավարման երեք շարժական կետ», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։Ուկրաինացի ուժայինները սադրանք են կազմակերպել Ավդեևկայում՝ դպրոց են պայթեցրել. ՌԴ ՊՆՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ ՌԴ–ի օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտության հարվածներ են հասցրել Նիկոլաևի շրջանում։«ՌԴ ՕՏՈւ–ի բարձր ճշգրտության զենքով հունիսի 22-ին Նիկոլաևի շրջանում ոչնչացվել է ՈւԶՈւ–ի զինտեխնիկայի համար նախատեսված վառելիքով լցված 49 պահեստարան, ինչպես նաև անգարներում գտնվող համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մարտական մեքենաների մինչև 50 միավոր, այդ թվում արտասահմանյան արտադրության։ ՌԴ ՕՏՈւ–ն մեկ օրվա ընթացքում բարձր ճշգրտության զենքով Նիկոլաևի շրջանում խոցել է նաև զրահատանկային տեխնիկայի վերանորոգման երեք բազա, կառավարման չորս կետ, կենդանի ուժ և զինտեխնիկա 18 շրջաններում», – ասել է նա։Բացի այդ, ՌԴ ՕՏՈւ–ի օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան մեկ օրում ոչնչացրել է կենդանի ուժ և զինտեխնիկա 96 շրջաններում և դաշտային ռադիոլոկացիոն դիրք Խարկովի մարզի Կոնստանտինովկայի շրջանում։Ուկրաինայի մոտոհրաձգային հետևակի 57-րդ բրիգադից 2 օրվա կորուստները կազմել են 150 զոհ ու 450 վիրավոր։ Նշվում է, որ կրտսեր սպայակազմը լքել է ենթականերին և փախել մարտի դաշտից։«Ուկրաինայի ԶՈւ–ի 30-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանումներում ԴԺՀ–ի Կլինովոյե բնակավայրի շրջանում ՌԴ ԶՈւ–ի կրակային խոցման հետևանքով 50%–ից պակաս անձնակազմի անդամ է մնացել։ Եվս ավելի քան 170 զինվոր և սպա տարհանվել են մարտի դաշտից ծանր վիրավորումներով», – նշում են ՌԴ զինվորականները։Ռուսաստանի բարձր ճշգրտության զենքով խոցվել է «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ուկրաինական 8 դասակ և Դոնեցկը գնդակոծող թնդանոթային հրետանու 11 դասակ։«Ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու հարվածի հետևանքով մեկ օրում ոչնչացվել է ավելի քան 650 ազգայնական, 17 տանկ և այլ մարտական զրահամեքենա, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 3 մարտական մեքենա, ինչպես նաև 17 հատուկ մեքենաներ», – հայտնում է նախարարությունը։

Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ խոցվել է 211 ինքնաթիռ, 132 ուղղաթիռ, 1329 անօդաչու թռչող սարք, 349 զենիթահրթիռային համալիր, 3750 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 647 մարտական մեքենա, դաշտային հրետանու 2088 զենք և ականանետ, ինչպես նաև 3818 միավոր ռազմական հատուկ ավտոմոբիլային տեխնիկա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 120-րդ օրը: