գլխավոր Իրադարձային Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին

ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվեցին։ Այս մասին որոշումը հրապարակվեց այդ հարցով գումարված ԲԴԽ նիստում։ Անդամներից մեկը դեմ է եղել, մյուսները՝ կողմ, 3-ը ներկայացրել են հատուկ կարծիքներ, որոնք չհրապարկվեցին։

ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց որոշումը։

«Լիազորությունները դադարեցվում են էական կարգապահական խախտման հիմքով»,– ասաց Ջհանգիրյանը` հիշեցնելով, որ որոշումը կայացվել է մայիսի 18-ին Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում` ԲԴԽ ներկայացված միջնորդության հիմքով։