գլխավոր Իրադարձային Հայաստանը Էկվադորի համար չեղարկում է վիզայի ռեժիմը

Հայաստանը Էկվադորի համար չեղարկում է վիզայի ռեժիմը

Հայաստանը Էկվադորի համար չեղարկում է վիզայի ռեժիմը։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։ Ավելի վաղ Էկվադորը, ի թիվս ավելի քան 150 այլ երկրների, չեղարկել էր վիզայի ռեժիմը Հայաստանի համար։

Որպես փոքր և բաց երկիրԷկվադորը առանց վիզայի ռեժիմ է սահմանել բոլոր երկրների հետ, բացի մի շարք աֆրիկյան պետությունների, ինչպես նաև Աֆղանստանի, Պակիստանի, Բանգլադեշի, Իրաքի։ Հարավային Ամերիկայի երկրներից Հայաստանն առանց վիզայի ռեժիմ ունի Բրազիլիայի, Արգենտինայի և Ուրուգվայի հետ, աշխատանքներ են տարվում Պերուի հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու համար։ Այսպիսով Էկվադորի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել 180 օրով։ Որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից։