գլխավոր Իրադարձային Ընտրություններին կմասնակցեն միայն ID քարտ ունեցողները. Փաշինյան

Ընտրություններին կմասնակցեն միայն ID քարտ ունեցողները. Փաշինյան

Հայաստանում ընտրություններին մասնակցելու համար քաղաքացիները պարտադիր պետք է նույնականացման (ID) քարտեր ունենան։Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ–ում իրականացվող թվայնացման բարեփոխումներին։

«Ուզում եմ հիշեցնել, որ մենք հիմա ընտրական մի քանի փաստաթուղթ ունենք` անձնագիր, նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր։ Մեզ անհրաժեշտ է ունենալ հատկապես նույնականացման քարտ, իսկ ընտրական տեղամասեում` այդ քարտերը կարդացող սարքեր, որպեսզի մանիպուլյացիայի մասին բոլոր թեմաներն ընդհանրապես լուծվեն»,– ասաց նա։

Նույնականացման քարտով գրանցումը և էլեկտրոնային համակարգում հաշվառումն, ըստ վարչապետի, կբացառի կրկնաքվեարկությունների հնարավորությունը։

Մյուս կողմից, նույնականացման քարտերի ստացումը կնպաստի նաև ընտրացուցակների ճշգրտմանը։ Փաշինյանի դիտարկմամբ` նույնականացման քարտ կունենան միայն այն մարդիկ, որոնքանձամբ կներկայանան անձնագրային բաժիններ ու կդիմեն դրանք ստանալու համար, կամ ովքեր արդեն ստացել են և օգտվում են դրանցից ՀՀ–ում տարբեր գործառնություններ իրականացնելիս։

Նշենք, որ այս դրույթը ՀՀ Ընտրական օրենսգրքում ներկա պահին ներառված չէ։