գլխավոր Իրադարձային Նիկոլ Փաշինյանը 20-հոգանոց պատվիրակություն է ուղարկում Ֆրանսիա

Նիկոլ Փաշինյանը 20-հոգանոց պատվիրակություն է ուղարկում Ֆրանսիա

 Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 20-հոգանոց պատվիրակություն է ուղարկում Ֆրանսիա։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։

Նշվում է, որ համաժողովը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 1-ը Լիոն քաղաքում։

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը և այլք։

Վերադառնալուց հետո Վաչե Տերտերյանը պետք է եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։