գլխավոր Սպորտ Վանաձորում կկառուցվի Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոց

Վանաձորում կկառուցվի Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոց

Վանաձորում կկառուցվի Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի դպրոց։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տալով համապատասխան հանձնարարություններ։

Փաշինյանը նախ հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստերից մեկում արդեն հայտարարել է, որ Երևանում պատրաստվում են ստեղծել Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոց։

«Եվ մենք հիմա քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է ստեղծենք Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոցը»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարեց սկսել դպրոցների նախագծերի պատվիրման աշխատանքները և խորհրդակցել չեմպիոնների հետ, որոնք ապագա դպրոցներում կոնկրետ մասնակցություն պետք է ունենան։

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, նման հնարավորություն է ընձեռում, ըստ Փաշինյանի, այս տարվաառաջին կիամյակի ընթացքում ավել հավաքագրված 40 մլրդ դրամ հարկային եկամուտը, որն այսօր որոշվեց ներառել ՀՀ պետական բյուջեում։