գլխավոր Իրադարձային Պատերազմից հետո պետության կազմակերպած փոխադրումներով Հայաստանից Արցախ է մեկնել 56 630 մարդ

Պատերազմից հետո պետության կազմակերպած փոխադրումներով Հայաստանից Արցախ է մեկնել 56 630 մարդ

ՀՀ կառավարությունը շարունակում է ֆինանսավորել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների վերադարձը Ստեփանակերտ

Երևանի քաղաքապետարանի ու մարզպետարանների կողմից այդ նպատակով փոխադրողների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ այսօր բյուջեից հատկացվել է ևս 13 630 000 դրամ։

2020թ–ի նոյեմբերի 17–ից մինչև 2021թ–ի դեկտեմբերի 9–ը Հայաստանից Արցախ է տեղափոխվել 54 454 քաղաքացի, փոխհատուցվել է 346 041 500 դրամ։

2022թ–ի փետրվարի 25–ից 2022թ–ի հունիսի 2–ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ուղևորափոխադրումների արդյունքում Հայաստանից Արցախի է տեղափոխվել ևս 2176 քաղաքացի, որոնց տեղափոխման ծախսերը կառավարությունը դեռ չէր փոխհաստուցել։

Նշենք, որ արցախցիների անվճար տեղափոխումն իրականացնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված որոշմամբ վերջնաժամկետ սահմանված չէ։