գլխավոր Միջազգային Թուրքիան կարող է Eurofighter Typhoon ձեռք բերել, եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-16 վաճառել....

Թուրքիան կարող է Eurofighter Typhoon ձեռք բերել, եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-16 վաճառել. ԶԼՄ

Հնարավոր է` Թուրքիան որպես միջանկյալ լուծում Eurofighter Typhoon կործանիչներ ձեռք բերի, եթե ԱՄՆ–ն հրաժարվի F-16 վաճառել Անկարային։ Այս մասին գրում է «Star» թերթը։

Ավելի վաղ ԱՄՆ–ն Թուրքիային պաշտոնապես ծանուցել է, որ նրան հեռացնում է F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից, քանի որ Անկարան ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգ է ձեռք բերել։ Վաշինգտոնը չեղարկել է Թուրքիայի հետ F-35–ի համատեղ հուշագիրը` ստորագրելով այն նախագծի մյուս 7 գործընկերների` Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թուրքիային այլ կործանիչներ գնելու առաջարկ է արել, բայց արդեն ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի (F-16)։ Այս հարցը պետք է համաձայնեցվի ԱՄՆ կոնգրեսում. Պետդեպը կոնգրեսականներին համոզում է, որ գործարքը Վաշինգտոնի շահերից է բխում։«ՌՕՈւ հրամանատար, գեներալ Հասան Կուչուկակյուզը նախորդ ամիս այցելել է Մեծ Բրիտանիա, որը Eurofighter հիմնական արտադրողն է, և հանդիպել թագավորական ՌՕՈւ–ի հրամանատար, մարշալ Մայք Վինգսթոնի հետ։ Կուչուկակյուզն այստեղ ուսումնասիրել է Typhoon մարտական ինքնաթիռները», – գրում է պարբերականը։

«Middle East Eye» (MEE) պարբերականի հետ զրույցում թուրք պաշտոնյաներից մեկը, ում անունը չի նշվում, ասել է, որ Eurofighter Typhoon կործանիչները շատ լավն են։

«Իհարկե, եթե մենք չենք կարող ստանալ F-16, սա կարող է ժամանակավոր տարբերակ լինել»,– ասել է պաշտոնյան։

Eurofighter EF-2000 Typhoon–ը մշակել է և արտադրում է «Eurofighter GmbH» ընկերությունը։