գլխավոր Քաղաքականություն Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան է առաջադրել

Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան է առաջադրել

Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվիենը (Kristina Kvien) նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրվել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։

Ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվիենն արհեստավարժ դիվանագետ է: Նա մինչ այս (2019 թվականի մայիսից) եղել է Ուկրաինայում ԱՄՆ–ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը:

Երկրորդ անգամ Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինա Քվիենը դեսպանի գործառույթները որպես պաշտոնակատար ստանձնել է 2020 թ. հունվարից մինչև մայիսի վերջ:

Դրանից առաջ` 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլ, նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:Բացի այդ, իր դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թաիլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում:

Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին էր, որը նշանակվել էր 2019 թվականին։