գլխավոր Քաղաքականություն Հազարավոր հայեր Փարիզում բողոքի ակցիայով պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը

Հազարավոր հայեր Փարիզում բողոքի ակցիայով պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը

Հայերը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բազմահազարանոց ցույց են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, ի աջակցություն Արցախի՝ պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը:

Հհավաքվածները ծածանում են Հայաստանի, Արցախի դրոշները, բարձրացնում պաստառներ՝ Արցախի անկախության ճանաչման կոչով:

Հավաքվածները վանկարկում են «Արցախը մերն է», «Փառք Հայոց բանակին», «Ալիև, Էրդողան՝ ահաբեկիչ», «Կյանքս՝ Արցախին», կոչեր անում, ելույթներ ունենում:

WBA վարկածով աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը նշեց, որ բոլորով միասին պետք Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և անիրավությունների դեմ:  

Ցույցի մասնակիցները հայերենով աղոթեցին: Ավելի քան 10 հազար հավաքվածները քայլերթով շարժվում են դեպի ՖրանսիայումԱդրբեջանի դեսպանատուն բողոքի ակցիան դեսպանատան դիմաց  շարունակելու համար:

Նրանց անվտանգությունն են ապահովում ոստիկանները: Քայլերթի ընթացքում Հայոց եռագույնի գույներով ծուխ է բաց թողնվում: Հավաքվածների խոսքերով՝ այսպիսի բազմահազարանոց ցույցը Ֆրանսիայում աննախադեպ է:

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը: