գլխավոր Հասարակություն Օգնում է նիհարել, բարելավում է մարսողությունը և այլն․ մասնագետը նշել է կծու...

Օգնում է նիհարել, բարելավում է մարսողությունը և այլն․ մասնագետը նշել է կծու մթերք օգտագործելու առավելությունները

Կծու մթերքն օգնում է ամրապնդել անոթները, նպաստում է ավելորդ կիլոգրամների նվազմանն ու բարելավում է մարսողությունը։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում ասել է թերապևտ Անաստասիա Պոլովինան՝ նշելով կծու սննդի առավելությունները։

Մասնագետի կարծիքով՝ կծու համեմունքները հարկավոր է ամեն օր ավելացնել ուտեստներին, քանի որ ցանկացած համեմունք խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչն էլ բարելավում է արյան հոսքը դեպի ստամոքսի պատերը, օգնում է վերականգնել օրգանի լորձաթաղանթն ու բարելավում է մարսողությունը։

«Կծու մթերքը բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը, իսկ ավելորդ հեղուկն ու տոքսիններն ավելի լավ են դուրս բերվում օրգանիզմից, ինչն էլ նպաստում է քաշի նվազմանը։ Կարևորը աղի քանակությանը հետևելն ու աղը չչարաշահելն է»,- նշել է մասնագետը։

Նա նաև խորհուրդ է տվել ավելի շատ կծու մթերք օգտագործել զարկերակային գերճնշումով հիվանդներին, քանի որ կծու մթերքը ջերմության զգացողություն է առաջացնում և ամրապնդում ու լայնացնում է արյունատար անոթները։