գլխավոր Սպորտ Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին, տեղեկացնում է AS-ը: Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացուն անհանգստացնում է ակումբի պասիվ տրանսֆերային քաղաքականությունը:

Հարձակվողի վրդովմունքը սաստկացել է այն բանից հետո, երբ մանչեսթերցիները չկարողացան համաձայնության գալ մի քանի խաղացողի հետ՝ կենտրոնանալով «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանն ավարտել է 6-րդ տեղում, չկարողանալով նվաճել ՉԼ ուղեգիր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը կարող է նորից բանակցել «Յուվենտուսի» ղեկավարների հետ, նաև խոսք էր գնում Ռոնալդուի՝ «Ռոմա» տեղափոխվելու մասին: Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ: