գլխավոր Իրադարձային Թուրքիայի նկրտումներն Էգեյան ծովում անօրինական են. Հունաստանի ԱԳՆ

Թուրքիայի նկրտումներն Էգեյան ծովում անօրինական են. Հունաստանի ԱԳՆ

Greek City Times-ը գրում է․ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նոր թուրքական օրենքով սահմանված «որոնողափրկարարական գոտին», որն ընդգրկում է Էգեյան ծովի կեսը, անօրինական է և ի վերջո կվտանգի մարդկանց կյանքը։

«Այդ գոտին, ինչպես նաև գոտին, որը որոշվել է 1988-ի օրենքով, անօրինական է, քանի որ այն ներառում է Հունաստանի ինքնիշխան շրջանները։ Ակնհայտ է, որ այս վերջին քայլը բացառապես քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված, Թուրքիան չի վարանում խառնշփոթ առաջացնել՝ վտանգելով մարդկային կյանքը», – ասված է նախարարության հայտարարության մեջ, որում նշվում է, որ Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան մասում թուրքական նկրտումներն անօրինական են։