գլխավոր Առողջապահություն Որ արտասովոր ախտանշանն է հուշում նորածինների մոտ վահանագեղձի հիվանդությունների առկայության մասին

Որ արտասովոր ախտանշանն է հուշում նորածինների մոտ վահանագեղձի հիվանդությունների առկայության մասին

Եթե նորածինը վախենալու դեպքում դուրս է հանում լեզուն, ապա հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ։ Այս մասին lenta.ru-ի հետ զրույցում ասել է մանկաբույժ Վալերիա Ֆակտուլինան՝ ներկայացնելով նորածինների մոտ վահանագեղձի աշխատանքի խանգարումների մասին հուշող առաջին արտասովոր ախտանշանը։

Բժշկի խոսքով՝ լեզուն դուրս հանելը հաճախ խոսում է ներզատական համակարգի աշխատանքի խանգարումների մասին։ Նման ախտանշանը կարող է վկայել հիպոթիրեոզի մասին, որի դեպքում նվազում են վահանագեղձի գործառույթները։

«Երեխայի կյանքի առաջին իսկ օրերին ծննդատանը սքրինինգային հետազոտություն է անցկացվում։ Բժիշկները երեխայից արյուն են վերցնում, ստուգում են հինգ վարակի, այդ թվում նաև բնածին հիպոթիրեոզի առկայությունն ու ուսումնասիրում են գենետիկան։ Մայրիկները պետք է իմանան այդ սքրինինգի արդյունքները», – նշել է մանկաբույժը։ 

Ինչպես նշել է բժիշկը, եթե բնածին հիպոթիրեոզի հայտնաբերման հետազոտությունը բացասական արդյունք է տալիս, իսկ երեխան շարունակում է դուրս հանել լեզուն, ապա հարկավոր է շարունակել ստուգումները մասնագետների մոտ, քանի որ նման սովորությունը նորածինների մոտ նորմա չի համարվում։