գլխավոր Առողջապահություն Որ հիվանդություններն են բարձրացնում սրտամկանի ինֆարկտի զարգացման հավանականությունը

Որ հիվանդություններն են բարձրացնում սրտամկանի ինֆարկտի զարգացման հավանականությունը

Թոքաբան Սվետլանա Բոժկոն Ura.ru կայքի հետ զրույցում ներկայացրել է այն հիվանդությունները, որոնք բարձրացնում են սրտամկանի ինֆարկտի զարգացման հավանականությունը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է զգուշանան գրիպով ու սուր վիրուսային շնչառական հիվանդություններով հիվանդացած մարդիկ, քանի որ հենց այս տարածված հիվանդություններն են հաճախ նման ազդեցություն ունենում։

«Սրտամկանի ինֆարկտին հանգեցնող հիվանդություն է գրիպը, քանի որ մարդիկ բավական հաճախ են վարակվում դրանով։ Բացի այդ, այն բավական լուրջ ազդեցություն է ունենում արյան շրջանառության վրա», – նշել է մասնագետը։

Բացի այդ, սրտամկանի ինֆարկտի հավանականությունը բարձրացնող հիվանդությունների շարքին է դասվում նաև կորոնավիրուսային վարակը։ Ընդ որում՝ այս հիվանդությունից հետո սրտի նոպայի հավանականությունը բարձրանում է ութ անգամ։

Այնուամենայնիվ թվարկված հիվանդությունները միակը չեն, որ կարող են նման վտանգավոր հետևանքներ ունենալ։

«Ադենովիրուսային, ռինովիրուսային և ռեսպիրատոր-սինցիտիալ վարակները, ինչպես նաև բակտերիաները՝ պնևմոկոկերը, հեմոֆիլային ցուպիկը», – թվել է Բոժկոն սրտամկանի ինֆարկտի հավանականությունը բարձրացնող հիվանդությունները։

Նա նաև հավելել է, որ քթաբորբի կամ կոկորդի ցավի պատճառով վարակը կարող է անվնաս թվալ, մինչդեռ ցանկացած վարակի դեպքում պատասխան իմունային ռեակցիաներն ազդում են ամբողջ օրգանիզմի վրա։ Նման ռեակցիաների հետևանք կարող է լինել սրտամկանին արյուն մատակարարող անոթներում բորբոքային գործընթացների զարգացումը, ինչն էլ բարձրացնում է սրտամկանի ինֆարկտի հավանականությունը։