գլխավոր COVID-19 Հայտնի Է դարձել COVID-19-ի նոր ախտանիշը

Հայտնի Է դարձել COVID-19-ի նոր ախտանիշը

Express-ը՝ վկայակոչելով Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Թագավորության ազգային կոմիտեի գիտնականներին, հայտնում է, որ լսողության փոփոխությունը կարող Է ազդադարել կորոնավիրուսով վարակվելու մասին: Նշվում Է, որ մի շարք հիվանդներ, որոնց մոտ հայտնաբերվել Է COVID-19, ավելի վաղ գանգատվել են ականջների մեջ ձայնից կամ աղմուկից՝ առանց որևիցե արտաքին պատճառի:

Բացի այդ, հայտնաբերվել են դեպքեր, երբ կորոնավիրուսի ծանր ձևով հիվանդացածների մոտ այս ախտանիշը հետագայում լսողության լրիվ կորստի Է վերածվել: Դրա հետ կապված գիտնականները հորդորել են բժիշկներին՝ ուշադրություն դարձնել հիվանդների լսողության բոլոր փոփոխություններին եւ COVID-19 ախտորոշելիս կանխիչ միջոցներ ձեռնարկել նրանց բուժման համար: Դրա հետ մեկտեղ մասնագետներն ընդգծում են, որ տիննիտուսն ուղեկցում Է նաև այլ հիվանդությունների, ուստի արժե անհանգստանալ, եթե այս ախտանիշը զուգորդվում Է կորոնավիրուսի ավելի տարածված նշաններով: