գլխավոր Իրադարձային Խախտվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք․ ԱՀ կրթության, գիտության և մշակույթի...

Խախտվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք․ ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյան

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հայտնում է․

Քսան օր շարունակ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում միջազգային նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծվում են Արցախի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները։ Առ այսօր թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ։

Թշնամու գերճշգրիտ կրկնակի հարվածից ավերվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը։ Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խախտվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք։

24․000 աշակերտ դպրոց չի հաճախում, 4016 երեխա՝ մանկապարտեզ, 4986 ուսանող՝ արհեստագործական ուսումնարան, քոլեջ և բարձրագույն ուսումնական հաստատություն։ Խորը ցավով և կսկիծով եմ նշում, որ ունենք նաև զոհված ուսանողներ։