գլխավոր Իրադարձային Թրամփը նախագահ Մակրոնին սխալմամբ վարչապետ Է անվանել

Թրամփը նախագահ Մակրոնին սխալմամբ վարչապետ Է անվանել

Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը վրիպել Է՝ Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանելով վարչապատ: Այդ անճշտությունը նա թույլ Է տվել հոկտեմբերի 17-ին Միչիգանի նահանգում կայացած հանրահավաքում Փարիզի կլիմայի համաձայնագրի մասին պատմելիս, որից ավելի վաղ որոշել Է դուրս գալ: Սպիտակ տան ղեկավարի ելույթը հեռարձակել են ԱՄՆ-ի հեռուստաալիքները:

«Իսկ գիտե՞ք, թե ես Էլ ինչ եմ կանգնեցրել: Փարիզի կլիմայի համաձայնագիրը»,- ասել Է նա: «Ես շատ եմ սիրում վարչապետ Մակրոնին, բայց ես մի անգամ հարցրեցի նրան, թե ի՞նչ կա համաձայնագրից: Համաձայնագրի գործրեն այնքան Էլ լավ չեն»,- հավելել Է Թրամփը՝ սխալ անվանելով Ֆրանսիայի նախագահի պաշտոնը:

Ֆրանսիայի վարչապետը ներկայումս Ժան Կաստեքսն Է: Այդ պաշտոնին նրան նշանակել Է Մակրոնն ինքը: Ֆրանսիայում, որը նախագահական-խորհրդականական հանրապետություն Է, հենց պետության ղեկավարն Է նշանակում կառավարության ղեկավարին:

Թրամփը Փարիզի կլիմայի համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին հայտարարել Է 2017 թվականի հունիսին: Այդ պայմանագիրը, որը կնքվել Է 2015 թվականին, նախատեսում Է ջերմոցային արտանետումների նվազեցման միջոցներ, որոնք կոչված գլոբալ միջին ջերմաստիճանի աճը պահելու մինչինդուստրիալ նշագից բարձր Ցելսիուսի երկու աստիճանից ցածր մակարդակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: