գլխավոր Գլխավոր ՀՀ ՊՆ-ն հերքում է. հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը կայուն է

ՀՀ ՊՆ-ն հերքում է. հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը կայուն է

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։