գլխավոր Իրավունք ՀՀ իշխանությունները մտադիր չեն քրեական պատասխանատվության ենթարկել ցուցարարներին. Գրիգորյան

ՀՀ իշխանությունները մտադիր չեն քրեական պատասխանատվության ենթարկել ցուցարարներին. Գրիգորյան

ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում քրեական պատասխանատվության ենթարկել Երևանում բողոքի ակցիա իրականացնողներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում, որն անցկացվել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային ֆորումի շրջանակում, ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ի՞նչ եք ասում։ Մեզ մոտ իրավունքի գերակայությամբ ժողովրդավար երկիր է, հետևաբար, բոլոր իրադարձություններն ու գործողություններն անցնում են իրավական հունով»,– ասել է Գրիգորյանը։

Նա նաև ընդգծել է, որ իր կարծիքով բողոքի ակցիաները խնդիր չեն, դրանք «միանգամայն նորմալ երևույթ են»։

«Մեզ մոտ եղել են ընտրություններ, որոնք բացարձակ բաց են եղել, ժողովրդավարական, թափանցիկ և, իմ կարծիքով, բոլոր հարցերի պատասխանները, որոնք այսօր շրջանառվում են, արդեն մեծամասնությանը տրվել են»,– ընդգծել է փոխվարչապետը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։