գլխավոր Իրադարձային Սիդնեյում հայերը բողոքի ցույց են արել ու քննադատել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի վերաբերյալ...

Սիդնեյում հայերը բողոքի ցույց են արել ու քննադատել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի վերաբերյալ Ավստրալիայի լռությունը

9News․com-ը գրում է․ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի հրահրած պատերազմի վրա։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հայկական դրոշներով ավտոմեքենաները կանգնեցրել են Հարբոր Բրիջ կամրջի երթևեկությունը․ ցույցի մասնակիցները քննադատել են թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի վերաբերյալ Ավստրալիայի լռությունը։

Հոկտեմբերի 18-ի ժամը 00:00-ից ուժի մեջ է մտել մարդասիրական զինադադարը:Ադրբեջանը, նոր մարդասիրական զինադադարը խախտելով, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան հարձակում է իրականացրել հարավային ուղղությամբ։