գլխավոր Իրադարձային Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի պրոթեզարանը կհամալրվի գերմանական սարքավորումներով․ Արմեն Մուրադյան

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի պրոթեզարանը կհամալրվի գերմանական սարքավորումներով․ Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից, լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան, որը կծառայի զինվորներին:

«Անելու ենք ամեն ինչ մեր վիրավոր հերոսների համար, անելու ենք հնարավորն ու անհնարը: Նշեմ, որ այս պահին նաև սկսել ենք մասնագետների վերապատրաստումը։ Ծրագիրն իրականացվում է Հոլանդիայի մեր հայրենակից՝ Գարիկ Խաչատրյանի ջանքերով»,- նշել է Մուրադյանը: