գլխավոր Իրադարձային Զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմից էլ․ Էմանուել...

Զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմից էլ․ Էմանուել Մակրոն

Reuters-ը, հղում անելով Ֆրանսիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությանը գրում է․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է կեսգիշերից Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը և ընդգծել, որ այն պետք է խստորեն հարգվի երկու կողմից էլ:

«Այդ զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմից էլ։ Ֆրանսիան շատ ուշադիր կհետևի դրան և կպահպանի իր հանձնառությունը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն ընդմիշտ, և, որպեսզի հնարավոր լինի արագ սկսել վստահության վրա հիմնված քննարկումները», – ասված է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: