գլխավոր Իրադարձային Եվս մեկ վերծանված ձայնային հաղորդագրություն՝ ապացուցող Ադրբեջանում սիրիացի վարձկանների առկայությունը

Եվս մեկ վերծանված ձայնային հաղորդագրություն՝ ապացուցող Ադրբեջանում սիրիացի վարձկանների առկայությունը

Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի կողից Ադրբեջան ուղարկվող սիրիացի վարձկանների ևս մեկ ձայնային հաղորդագրություն է վերծանվել: Այն վերծանել և թարգմանել է «Region Monitor»-ը:

 «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկն իր զինակից ընկերներին ուղարկած ձայնային հաղորդագրությունում նշում է, որ իրենք ուղարկվում են Ադրբեջան:

«Խմբի ղեկավարը հասավ ու ասում է, որ ուղղությունը դեպի Ադրբեջան է: «Լիբիա» ասվածը խաբուսիկ էր»,- նշում է ահաբեկչական խմբավորման անդամը:

Ձայնային հաղորդագրությունը, որը հայտնվել է սիրիացի վարձկաններին սատարող արաբական տելեգրամյան ալիքներից մեկում, հրապարակվել է հոկտեմբերի 15-ին։