գլխավոր Սպորտ Կադիսը անակնկալ հաղթանակ տարավ Ռեալի նկատմամբ

Կադիսը անակնկալ հաղթանակ տարավ Ռեալի նկատմամբ

Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» ընդունեց «Կադիսին»:

Առաջին խաղակեսի 16-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ալվարո Նեգրեդոն:

Երկրորդ խաղակեսի ընթացքում մադրիդյան ակումբն ավելի ակտիվ ֆուտբոլ ցուցադրեց, սակայն, այդպես էլ չկարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը: 80-րդ րոպեին Լուկա Յովիչը գրավեց «Կադիսի» դարպասը, բայց մրցավարները խաղից դուրս վիճակ արձանագրեցին: