գլխավոր Իրադարձային Գեղարքունիքի մարզում արդեն 18 ԱԹՍ է խոցվել. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզում արդեն 18 ԱԹՍ է խոցվել. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետը հայտնեց, որ բազմաթիվ դաշտային տարածքներ հրետակոծվում են ու խնդիրներ առաջացնում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար։

Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների օրերին արդեն իսկ 18 ԱԹՍ է խոցվել։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«18 ԱԹՍ է խոցվել Մարտունու, Գավառի և Վարդենիսի տարածաշրջաններում։ Հակառակորդի ԱԹՍ–ների հարվածների հետևանքով վնասվել են շուրջ 40 առանձնատներ։ Բացի այդ, 2 դպրոց է վնասվել` Կութ և Սոթք համայնքներում»,–ասաց մարզպետը։

Սանոսյանը հայտնեց նաև, որ Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն մեկ տուն ամբողջովին փլուզվել է, այլև հարակից գազատարն է վնասվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։