գլխավոր Գլխավոր Քոչարն էլ չկա, բայց Քոչարի նմանն էլ չկա

Քոչարն էլ չկա, բայց Քոչարի նմանն էլ չկա

Կյանքից հեռացել է ականավոր լուսանկարիչ, գեղանկարիչ, հայ լուսանկարչության թանգարանի հիմնադիր Վահան Քոչարը։

Երկար տարիներ պայքարեց հայ լուսանկարչության թանգարան բացելու համար։ Թույլտվությունը վաղուց էր ստացել, բայց դե սելը հա ճռռում էր ու ճռռում։ Այդ ընթացքում հացրեց մի քանի հատոր գիրք տպագրել հայ լուսանկարիչների ու նրանց աշխատանքների մասին, թանգարանն էլ իր տան մի փոքրիկ անկյունում էր կազմակերպել, միչև, օրերից մի օր շենքը կլիներ։ Այդպես էլ չհասցրեց վաղեմի երազանքն իրականություն դարձնել։

Վահան Քոչարն առավել հայտնի է հատկապես երկրաշարժի ժամանակ արած իր վավերագրական լուսանկարներով։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը,Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ժամը 18:00- 20:00։