գլխավոր Տարածաշրջան Սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Ղարաբաղում իրավիճակի հետ. Զախարովա

Սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Ղարաբաղում իրավիճակի հետ. Զախարովա

Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը որևէ կերպ կապված չէ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի գյուղերից մեկի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միևնույն ժամանակ հույս ունենք, որ գործարկումն ու համակարգված աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու միջադեպերի կանխմանը, ինչպես հայ–ադրբեջանական սահմանին, այնպես էլ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում», – ասել է Զախարովան։

Ըստ նրա` Մոսկվան պատրաստ է նպաստել առաջիկայում հանձնաժողովի նիստի անցկացմանը։ Նա նշել է, որ ներկա պահին Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներից ամսաթվերի հետ կապված առաջարկներ է սպասում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարել էր, որ արցախյան Փառուխ գյուղում տիրող իրավիճակը ՌԴ խաղաղապահ ուժերի ուշադրության կենտրոնում է գտնվում։