
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում ու գրառում կատարել։
Ներկայացնում ենք ստորև․
«Ինչքան վայրագ պիտի լինես, տիկին Մեհրիբան, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում: Հ.Գ. Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից»,-գրել է Շուշան Ստեփանյանը՝ կից տեղադրելով տեսանյութ։