գլխավոր Գլխավոր Այս պահի տվյալներով առկա են առնվազն 36 քաղաքացիական զոհեր և 115 քաղաքացիական...

Այս պահի տվյալներով առկա են առնվազն 36 քաղաքացիական զոհեր և 115 քաղաքացիական վիրավոր․ Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանի ճեպազրույցն՝ ամփոփ․

  • Զոհերից 8-ը կին են, 28-ը տղամարդը։ Մոտ կեսը՝ 50 տարեկանից բարձր։
  • Հաշվի առնելով ադրբեջանական կետային հարվածները՝ սխալանքի հավանականությունը շատ քիչ է, և եզրակացնում ենք, որ քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ հարվածներ են հասցվում։
  • Ավելի քան 130 բնակավայրի ուղղությամբ է թիրախավորված հրթիռակոծվել ամբողջ աշխարհագրությամբ։ 7800 անշարժ գույք է վնասվել է՝ մասնավորապես բնակարան, տուն, խանութ։ 1310-ից ավելի ենթակառուցվածք և 720-ից ավելի մեքենա։
  • 1310-ի մեջ մտնում են էլեկտրամատակարարման, գազամատարակարարման, ջրամատակարարման, կապի համակարգերը, կամուրջները, դպրոցները, մանկապարտեզները, հոգևոր և մշակույթի տները, և արտադրական նշանակության օբյեկտները՝ գործարանները։
  • Պատերազմական գործողությունների առաջին օրից իմ որոշմամբ ձեւավորվել է փաստահավաք խումբ, որն առ այսօր փաստագրում է քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների հանդեպ տեղի ունեցող իրավախախտումները։ Արդեն երկու միջանկյալ զեկույցներ ենք ներկայացրել, տարբեր հաղորդագրություններ։ Երեկ ամփոփեցի մեկ փակ զեկույց՝ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից հայ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ։ Զեկույցը փակ է, քանի որ կան դեպքեր, որոնք դաժան պատկերներ են պարունակում։ Արդեն բավականին շատ խողովակներով համապատասխան միջազգային կառույցներին ուղարկել ենք եւ շարունակում ենք ուղարկել։
  • Երեկ և այսօր 6 քաղաքացիական անձ է վիրավորվել։ 3-ը Շոշ գյուղում, 3-ը Ստեփանակերտում։ 2 դեպքում էլ ակնհայտորեն թիրախավորվել են բնակելի տարածքները։ Ուղղակի այդ շենքերում կամ մարդիկ չեն եղել, քիչ են եղել կամ գտնվել են ապաստարաններում։ Դրա համար թվերը շատ չեն՝ ավերածությունների համեմատ։
  • Ադրբեջանական սոցիալական ցանցերից սկսել ենք տեղեկություններ ստանալ հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ։
  • Հայ ռազմագերիների պատժի սպանության տեսանյութի փորձագիտական ուսումնասիրությունն ամբողջությամբ ապացուցել է, որ տեսանյութն իրական է՝ հակառակ Ադրբեջանի ԶՈՒ հերքման։ Սա պետք է դատապարտվի իրավապաշտպան համայնքի կողմից։