գլխավոր Իրադարձային Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը․ Արայիկ Հարությունյան

Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախահագ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ռուստամ Գասպարյանի և նրա որդու լուսանկարն ու դրան կից գրել․

 «Սիրելի ՛ հայրենակիցներ, մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը…

Վշտակցում եմ բոլոր հարազատներին: Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին: Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…»։