գլխավոր Գլխավոր Մահացել է «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը

Մահացել է «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը

Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամանատարը էլ չկա: Քիչ առաջ հերոսի սիրտը կանգնեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Արցախում թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու 29-ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր: Մեր հերոս բժիշկները թե՛ Ստեփանակերտում, թե՛ «Էրեբունի» կլինիկայում արեցին անհնարը՝ Ռուստամի, արցախյան բոլոր պատերազմներով անցած հերոս Ռուստամի կյանքը փրկելու համար: Չստացվեց: Կյանքի հետ անհամատեղելի էին բեկորային վնասվածքները:

Սատկացնելու ենք, մինչև վերջին թուրքի լամուկը սատկացնելու ենք:
Վրեժդ լուծելու ենք Ռուստամ ջան ու բոլոր հերոս տղաներ»,- գրել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել՝ հայ-ադրբեջանական ծանր մարտերի ընթացքում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորվել է։