գլխավոր Գլխավոր Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը․ Արայիկ Հարությունյան

Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել։

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ»,-գրել է Արայիկ Հարությունյանը։