գլխավոր Իրադարձային Իսրայելցիներն իրենց երկրի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ բողոքի երթ են...

Իսրայելցիներն իրենց երկրի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ բողոքի երթ են անցկացրել

The Jerusalem Post-ը գրում է․ բազմաթիվ իսրայելցիներ ավտոշարասյունով շարժվել են դեպի Երուսաղեմում գտնվող Քնեսեթի շենք՝ ի նշան ԼՂ հակամարտության ընթացքում Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ բողոքի:

Լրատվամիջոցը հայտնում  է, որ երթի մասնակիցները Երուսաղեմ են շարժվել Հայաստանի պետական դրոշի գույներով ներկված ավտոմեքենաների երկար շարասյունով:  

The Jerusalem Post-ը հիշեցրել է, որ Իսրայելի կողմից անօդաչու թռչող սարքերի վաճառքն Ադրբեջանին ու դրանց կիրառումը ԼՂ հակամարտության գոտում արժանացել է միջազգային քննադատության:

«Փաստորեն, հիմա դրա մասին կարծիք են հայտնում նաև իսրայելցիները»,- եզրակացրել է լրատվամիջոցը: